Հ1-ի եթերում Սյամոյի շնիկ Խանումյան Հայկը Շահրամանյանի հետ իր խոսակցության սեփական տարբերակն է ներկայացրել հանրութանն ու պնդել, որ Սյամո-Շահրամնյան հանդիպումը վերջինիս պատճառով է, որ չի կայացել: Իբր սկզբում Շահրամանյանն իր համաձայնությունն է տվել, բայց հետո իր խոսքից հետ է կանգնել: «Գիշերվա կեսին գրեցի, որ դու հենց տեղ հասնես, զանգիր: Էդպես էլ զանգը չեղավ: Ես զանգեցի իրեն մոտավորապես 1-ի կողմերը՝ գիշերվա, ասեցի՝ ի՞նչ դարձավ, ինչո՞ւ չենք հանդիպում, ասեց, որ մենք որոշեցինք իշխանությունը չտալ, ռուսների միջնորդությամբ շուտով կդադարի պատերազմը, մենք գնում ենք Եվլախ՝ բանակցելու, և նպատակ չունենք՝ իշխանությունը տալու»,-պատմել է Սյամոյի «խոսնակը» ու մեղադրել արցախյան իշխանություններին Սյամոյի կարծիքը լսելու ցանկություն չունենալու համար:  

 

Խանումյան Հայկոյի այս պատմությունը, որ կիսասուտ-կիսաճշմարտություն է, սամոյաբարո արձագանքն է Շահրամանյանի՝ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցի: Ինչպես հիշում եք, Շահրամնայնը հստակորեն պատճառաբանել էր, թե ինչու ինքն իշխանությունը չզիջեց Սյամոյին՝ տեղեկացնելով՝ հարց է բարձրացրել Խանումյան Հայկի առաջ՝ ինչ հստակ պլանով են ուզում վերնցել իշխանությունը, կոնկրետ ինչ են անելու, բայց հստակ պատասխան այդպես էլ չի ստացել: Մինչդեռ Սյամոյի մանկլավիկը կատարվածը ներկայացրել է այնպես, որ ստեղծվում է տպավորություն, թե Շահրամանյանն կամայական  որոշում  է կայացրել՝ելնելով ասենք փառասիրությունից կամ Սյամոյին վատություն անելու ցանկությունից: 

 

Բնական է՝ Սյամոն չէր կարող հանրությանը ճշմարտությունը պատմել, ուստի դիտավորյալ Խանումնայ Հայկոյի միջոցով մուտիլովչիկություն է  անում, որպեսզի կատարևվածի համար որևիցե պատասխանատվություն չկրի, և սա՝ այն դեպքում, երբ ողջ պատասխանատվությունը, ըստ էության, իր ու Նիկոլի վրա է մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել